12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե կառաջարկեն կառավարության անունից ձեռք բերել կրակմարիչներ, զանգեք թեժ գիծ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների հետ քննարկում է եղել, և իրեն հայտնել են, որ առևտրային մոդելի աշխատողների շրջանակում լուրեր են տարածվել, թե կառավարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերն, այսպես ասած, պետք է կրակմարիչներ ձեռք բերեն: «Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչ ծագումնաբանությոն ունեն լուրերը»,-ասաց նա:
 
Վարչապետը նշեց, որ նախկին և գործող նախարարները ներկա են, և թեև առաջնային է հակահրդեհային անվտանգության համակարգը, բայց չպետք է անհատ ձեռներեցների վրա ավելի ծախս լինի: Նա հայտնեց, որ պարտադրանք չեն դնում, սեփականատերերի հետ պետք է համագործակցեն և ոչ տուգանելու, պատժելու ձևով, քանի որ իրենք էլ են շահագրգիռ, որ հրդեհային միջադեպերը կանխարգելեն: «Այս խնդիրը հրատապ դարձավ Ռուսաստանի Դաշնությունում շատ ցավալի ողբերգական դեպքից հետո, և հույս ունեմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ բացառենք նման հնարավորություն ՀՀ-ում: Անհատ ձեռնարկատերեր, կրպակները վարձակալ տերերի վրա ոչ մի պարտավորություն չի դրվում, եթե կառաջարկեն կառավարության անունից ձեռք բերել կրակմարիչներ, զանգեք թեժ գիծ, և ազգաին անվտանգության ծառայոնղերը կզբաղվեն կրակմարիչներով»,-ասաց նա:
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ