30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Եթե վարչապետին ու «Հարկային օրենսգիրքը» փոխենք․․․ /տեսանյութ/

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ է ՝ «Հարկային օրենսգիրքը» փոխելով՝ Հայաստանը չենք հարստացնի։ Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքն առաջարկում է փափախությունների ենթարկել «Հարկայյին օրենսգիրքը»։ «Եթե վարչապետին, «Հարկային օրենսգիրքը»   կամ էլ հարկահավաքին փոխենք, մեկ է, Հայաստանը դրանից չի հարստանալու․ ես կարծում  եմ ՝ դա անիմաստ կլինի», –  ասաց Ազատ Աշխակյանը։ Վերջինս շեշտեց՝ պետք է գտնել խնդրի բուն արմատը ու հասնել […]

Դատախազը վիժվածք էր անվանել Արայիկ Խանդոյանին. պաշտպանը մերժվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրող Արամ Արամյանին գործի վարույթից հեռացնելու մասին: «Մեղադրող Արամ Արամյանը իմ պաշտպանյալի նկատմամբ անպարկեշտ արտահայտություն հնչեցրեց, սակայն նրա նկատմամբ միայն նախազգուշական սանկցիա կիրառվեց:Միջնորդում եմ, որ Արամ  Արամյանը հեռացվի […]

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

           Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանը իր օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանին: Բացի այդ, Ա. Մանուկյանը, համաձայնվելով Վ. Ախոյանի […]

Փոխանակ ստվերը կրճատեն, սպիտակ դաշտին են հարվածում. Կ. Վարդանյան (տեսանյութ)

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ եկամտահարկի ավելացումը կտրուկ ազդում է ՏՏ ոլորտի աշխատակիցների վրա: «Մենք ժամանակին ահազանգել ենք, որ այդպիսի բան չի կարելի անեմ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: Վարդանյանը նկատեց, որ փոխանակ ստվերային դաշտը կրճատվի, որոշում է ընդունվել հարվածել սպիտակ դաշտին: «Քանի որ ստվերային դաշտն ուղղակի կապված է իշխանության հետ, […]

«Սասնա ծռեր»-ի երեք անդամի համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել/տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը ընդմիջվել էր Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի հետ կապված: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջումը երկար է տևել, քանի որ «Շտապ օգնության» բրիգադ էր հրավիրվել Սմբատ Բարսեղյանի […]

Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 փետրվարի 5-ին կայցելի Վատիկան: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Վատիկան կայցելի Հռոմ Պապ Ֆրանցիսկոս 1-ինի հրավերով: Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում պատմական է որակվել: Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնելու Երուսաղեմի խնդիրը: Հիեշեցնենք, […]

Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում. Գալուստ Սահակյան

«Իհարկե, ես այն քաղաքական գործիչն եմ, որ, եթե որևէ խոսք ասում է, ուրեմն ինչ-որ մասսա կա, կամ քննարկումներ կան, որի արդյունքում նաև ասում է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե  արդյոք իր և կուսակցության տեսակետերը համընկնում են ՀՀԿ-ի թեկնածուների հարցում: Հարցին՝ ինչու է ՀՀԿ-ն ստիպում […]

Չի բացառվում, որ «Ելք»-ն ինչ-որ պահի կլքի ռազմաճակատը

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ  է՝ գնաճի հիմքերը դրվել են դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին:  Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողերի հետ հանդիպման ընթացքում։ «Չէր կարելի միանալ թշվառների ու  կործանվողների ակումբին: Դրա դեմ, իհարկե, պայքար կա, սակայն ուշացած: Պայքարող միակ ուժը «Ելք»-ն է, սակայն դաշինքի նկատմամբ ես որոշ պրետենզիաներ ունեմ․ «Ելք»-ը […]

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ. Նաղդալյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության Հերմինե Նաղդալյանն ասում է, որ ինքը գալիս է խորհրդարան աշխատանքի և անձնական հարաբերություններն աշխատավայր չի տեղափոխում այն: «Որևէ մեկի հետ հակասություն չունեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով մամուլի հրապաակումներից, թե իր ու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի միջև տարաձայնություններ կան: «Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի