30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

«Դու պիտի դա չասեիր». Ծառուկյանը սաստել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստում, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը խոսելով գնաճի դեմ պայքարի մասին՝ ասել է, թե միակ ճանապարհը մնացել է ժողովրդին փողոց հանելը: Ծառուկյանը սաստել է նրան՝ ասելով, որ գոնե Բոստանջյանը նման բան ասելու իրավունք չունի»: Մանրամասները՝ […]

Վարդան Օսկանյանը հույսը կտրած մեկնել է երկրից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորը Հայաստանում` ընտանիքի հետ անցկացրած Վարդան Օսկանյանն այս օրերին կրկին ԱՄՆ է մեկնել: Հիշեցնենք` նա դասախոսում է Ֆլետչերում, գիրք է գրում, Հայաստան կվերադառնա մի քանի ամսից` գրքի շնորհանդեսը կազմակերպելու: «Համախմբում» կուսակցությունը ֆորմալ կա, սակայն չի գործում. գնալուց առաջ նա «զինակիցներին» ասել է` որեւէ սպասում չունենաք, ֆորս-մաժոր չի լինի մինչեւ ապրիլ․ «Ամեն […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Իջևան, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԱԱԾ պաշտոնյան՝ հանցագործ. ներգրավված են նրա մայրն ու քույրը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ, որոշ դեպքերում՝ անգամ վարկառու: Նրանց անուններով վարկեր են ձեւակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։ Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ […]

Հայտնի են ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին դիմած ցմահ դատապարտյալների անունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված […]

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով։ Սակայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված։ Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին։ Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա եւ «հավակնորդների» ականջները տեսնում։ Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից […]

Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի դուստրը

Հունվարի 15-ին լույս աշխարհ է եկել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը։ Նշենք, որ փոքրիկին լույս աշխարհ է բերել ոչ թե Քիմը, այլ փոխնակ մայրը։ Նորածինը Քիմի ու Քանյեի երրորդ երեխան է, նրանք մեկ դուստր ու մեկ որդի էլ ունեն։ Երեխայի ծնվելու լուրը հայտնել է Քիմը Սսոցկայքերում։ Նա գրել է, որ անչափ շնորհակալ […]

Տուր մեզ, Աստված իմ, վերադարձ դեպի Քեզ

« Օրհնյա՜լ ես, Աստված իմ: Թեև անարժան եմ Քո առատազեղ բարիքներին, բայց գիտեմ, որ ըստ վեհ մեծությանդ ու անսահման բարությանդ չես դադարում բարեգործել նաև ապերախտներին և համառ ու պնդագլուխ հակառակորդներիդ, տալով նրանց կյանք և դարձի հնարավորություն: Տուր մեզ, Աստված իմ, վերադարձ դեպի Քեզ, որպեսզի լինենք երախտագետ, խոնարհ ու ջերմեռանդ, քանզի Դու ես մեր փրկությունը, ուժն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված