Լուսավորիր ինձ, Հիսուս
« Լուսավորիր ինձ, Հիսո՜ւս, մտքի լույսերով և սրտիցս դուրս վտարիր խավարն ու ստվերները։ Արգելակիր բազում ցրումներս և խափանիր կամքս բռնադատող փորձությունները։ Զորությամբդ պայքարիր իմ փոխարեն և հաղթիր այլանդակ գազաններին՝ խաբող ցանկություններին, որպեսզի Քեզնով վերադառնա խաղաղությունը և լիաձայն փառատրությունդ վերստին կարկաչի սուրբ ապարանքում, որ է մաքուր խիղճը։ Հրամայիր փոթորիկին ու փայլակներին, ասա՛ ծովին. «Խաղաղվի՛ր», և հողմին. […]