30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների […]

Սերժ Սարգսյանի մոտ եղել է թեթեւ մրսածություն․ Վլադիմիր Հակոբյան

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», – Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ս.Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ […]

Լարսը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամփոփելով տարին․ աստղային ամենաշքեղ կերպարները՝ կարմիր գորգին /ֆոտո/

Ամբողջ անցած տարի հետեւում էինք, թե ինչպես էին աստղերը փայլում այս կամ այն միջոցառման կարմիր գորգին։ Ահա նրանց ամենահաջողված կերպարները։ Նիկոլ Քիդման,  Gucci  Ջենիֆեր Լոուրենս, Atelier Versace Ամալ Քլունի, Atelier Versace Էմմա Սթոուն, Givenchy Couture Ռիհաննա, Comme des Garçons   Բեյոնսե, WALTER MENDEZ Բելլա Հադիդ, ALEXANDRE VAUTHIER    

Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն

Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:   «Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել […]

Մենք մեր գծի վրա ենք, մեր պայքարը շարունակում ենք. Լուիզա Սարգսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է քաղաքական տարին, ներկայացնում սպասելիքները 2018-ից: Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում:  

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:   Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի