Դիմում – գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2017թ. մուտքագրվել է 38006 դիմում և գրություն, որոնցից 1334-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1835-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 246 հարցում: ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 14 հարցում: […]