Հռոմում ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցային սենյակը. Փաշինյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/01/27066852_1977299759257076_1192253658239935677_n.thumb_-300x199.jpg)
Հռոմում ոստիկանությունը փորձել է ձերբակալել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։ «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»,-գրել է պատգամավորը՝ գրառումը եզրափակելով ժպիտ-սիմվոլներով։