29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Հունվարի 16–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  16–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  Տեր  Եսայի քահանա Արթենյանը եւ  Անի Ղազարյանը: ԹԵՄԱ՝    այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 27-ին.   այս տարի բոլոր սիրահարներին եւ զինվորներին սիրահարվածների համար նախադեպը չունեցող  միջոցառում  է սպասվում. հյուրերը մանրամասն կներկայացնեն Սուրբ Սարգսի տոնին  սպասվող անակնկալները:  

Մենք պետք է լինենք առաջամարտիկը ընդդեմ ցեղասպանության երևույթի. Շարմազանով

Խորհրդարանում քննարկվում է Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագիծը։ Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երևույթների դրսևորումները […]

Արցախում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի՛ աղավաղեք. Շարմազանովը՝ Վիգեն Սարգսյանից

«Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնատահատականներից, այն գայթակղությունից, որպեսզի իշխանության ներկայացուցիչներին, օրինակ Պաշտպանության նախարարին, քննադատելու համար ցակացած հումանիստական քայլ այլ տեսանկյունից ներկայացնենք։ Այս իմաստով ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ պետք է կարողանա լինել մեր քրիոստոնեական արժեքին համապատասխան, որը գթասրտություն է պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

ՄԻՊ աշխատակիցները այցելել են հացադուլավոր «Սասնա ծռերին»

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են. Այսօր՝ հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

Հանրապետությունում տարածված է 2 տեսակի շնչառական վիրուս/տեսանյութ/

«Սուր շնչառական հիվանդությունները, այդ թվում գրիպը, սեզոնային հիվանդություններ են: Սրա տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ տոն օրերին հիվանդ մարդիկ իրար շնորհավորում են և հիվանդությունը նաև այս ձևով է տարածվում»,-այսօր՝ հունվարի 15-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ասոյանը ընդգծեց, որ ձյան տեղումների հետ գրիպով […]

Բան չարած՝ փնովում ենք, խայտառակում ենք Վիգեն Սարգսյանին. Ս. Սարոյան

«Դուք կպել եք Վիգեն Սարգսյանին, չեք պրծնում, էն օրն էլ մի լրագրող բռնել գրել ա` մթոմ քեֆ ենք արել, քննարկում ենք արել, ամոթ է, դրանք բամբասանքներ են»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար  […]

«Չարի վերջը»՝ խորհրդարանում

«Կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38, լոլիկը՝ 31, գառան միսը՝ 28, կարտոֆիլը՝ 28, ձուկը՝ 23, տավարի միսը՝ 17, դիզելային վառելիքը՝ 18, բենզինը՝ 18 և այլն: Հունվարի 1-ին՝ Հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո այս գնաճը նոր տեմպ ու թափ է ստացել, սա շղթայական ձևով բերելու է բոլոր ապրանքների գնաճի»,-այսօր խորհրարանում հայտարարեց «Ելք» խմբակցության […]

Ռուսաստանում դանակով հարձակվել են դպրոցի վրա․ 8 երեխա վիրավորվել է /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Պերմ քաղաքում երկու դիմակավորված տղամարդ հարձակվել են տեղի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 8 աշակերտ ու մեկ ուսուցչուհի տարբեր վնասվածքներ են ստացել, հայտնում էРИА Новости-ն։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիրահատում են։ Դեպքը տեղի է ունեցել 127 դպրոցում՝ այսօր, տեղի ժամանակով 10:19։ Հանցագործներին ձերբակալել են, առայժմ հայտնի չէ, թե ինչու են նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված