ՄԻՊ աշխատակիցները այցելել են հացադուլավոր «Սասնա ծռերին»
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են. Այսօր՝ հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: