27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինը պիտի լինի»

«Եթե դա կապված է տարվա կտրվածքով տնտեսության որակից, թվերը, արտահանումն ինչքան են ավելացել, եթե առաջընթաց կա, մարդը կարող է շարունակել աշխատել, ի՞նչ է եղել որ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է ապրիլի հետո էլ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել:

Դիտարկմանը, շատերն ասում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, և հենց այդ պատճառով էլ նա պիտի լինի վարչապետ, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Իհարկե, կուսակցության նախագահն է, ինքը պիտի որոշում կայացնի, կուսակցության նախագահն ավելի ղեկավարող, կազմակերպող մարդ է, քան կառավարությունը: Վարչապետն է  դառնալու գլխավոր հրամանատար, ինքը կարող է բոլորին էլ ղեկավարել, ի՞նչ է եղել, այսքան ժամանակ բա ի՞նչ է  անում, ղեկավարում է  չէ՞, լիդերն է չէ՞, բնականաբար, ինքը պիտի որոշումներ կայացնի»:

Նախկին պատգամավորն ընդգծեց, որ նախագահ Սարգսյանը հաշվի է առնելու ՀՀԿ խորհրդի տեսակետը, բայց վերջին խոսքը իրենը պիտի լինի: «Դա շատ բարդ ու պատասխանատու խնդիր է, բոլորին լսելով Սերժ Սարգսյանը պիտի գա մի կարծիքի, որ առաջ տանի երկիրը, ու միայն ինքը կարող է դա անել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ