2017 թ. նախարարության «թեժ գծով» ստացվել է 283 հեռախոսազանգ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. դեկտեմբերին ստացվել է 177 հեռախոսազանգ: «Թեժ գծի» հեռախոսահամարով զանգահարած քաղաքացին դժգոհություն է հայտնել փոստային ծառայության վերաբերյալ՝ նշելով, որ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը ժամանակին չի ստացել: Ահազանգը ստանալուն պես նախարարության աշխատակազմի փոստի վարչությունը հարցում է ուղարկել «Հայփոստ» ՓԲԸ: Արդյունքում պարզվել է, որ ծանրոցը […]