Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն մեկնել է ԱՄՆ
 
                        Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր:
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































