06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրելը վեճի առարկա դարձավ

Այսօր Երևանի ավագանու ընթացքում   Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանն անդրադարձավ Մարինա Խաչատրյանի հայտարարություններին,   ըստ որի՝ Ռաիսա Մկրտչանին բնակարան   նվիրելը արդարացված չէ, քանի որ կան մարդիկ, ովքեր դրա կարիքը շատ ունեն։ Աստղիկ Գևորգյանը նշեց՝ մշակույթը մեր երկրի համար գարևոր երևույթ է, իսկ մշակույթի գործիչների նկատմամբ շնորհակալ վերաբերմունք ցուցաբերեկը բոլորիս պարտքն է։ «Կան մարդիկ, ովքեր […]

Ով է Մխիթարյանի մոտիվացիան

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար»,- իր ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն՝ անդրադառնալով նախօրեին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին։ «Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների […]

«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…».սանկցիա դատախազի նկատմամբ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ ընդմիջումից հետո  շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) նկատմամբ դատավոր Արթուր Օհանյանը սանկցիա կիրառեց և նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանից պահանջեց դահլիճ վերադարձնել Մարտիրոս […]

Իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը. Ուրիխանյանը՝ «Ելքից»

«Միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ բանակցել որևէ հարցի շուրջ, և միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրենց և այլ գործընկերների որոշումներին և դիրքորոշումներին, բայց իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ, իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ քննարկում չենք ունեցել»,-այսօր լրագրողների հետ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Տարվա 10 լավագույն մարզիկները

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, և հայտնի դարձան 2017 թվականի տասը լավագույն մարզիկները: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման […]

Դադարեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը

    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները: Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) […]

Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է օդի ազատության 5-րդ իրավունքի օգտագործմամբ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաղը՝ ժամը 13։00-ին թուրքմենական ավիաուղիներն առաջին չվերթը կիրականացնեն Աշգաբատ-Երևան։  «Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։ Շաբաթական […]

Ռուսաստանում ավտոբուսը մխրճվել է մզկիթի մեջ /ֆոտո, տեսանյութ/

Կազանում ավտոբուսը մխրճվել է մզկիթի մեջ։ Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել մզկիթի մուտքին։ Վթարի պահին ավտոբուսում միայն վարորդն ու տոմսավաճառն են եղել, բարեբախտաբար՝ ոչ ոք չի տուժել։        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի