18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Տարվա 10 լավագույն մարզիկները

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, և հայտնի դարձան 2017 թվականի տասը լավագույն մարզիկները:

Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների, որոնք մարզիկներին կհանձնվեն2017 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած մարզիկների մեծարման հանդիսավոր արարողության ընթացքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է sms և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Մարզիկների ընտրության առանցքային սկզբունքներից են մարզիկների մարզական բարձր նվաճումները և Հայաստանի Հանրապետության հանրահռչակման գործում ունեցած ներդրումը:

Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների հետ համատեղ հանրությանը առաջին անգամ հնարավորություն է տրվել մասնակցելու մարզիկների լավագույն տասնյակի ձևավորմանը:

2017 թվականի Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների ընտրության ողջ գործընթացին հնարավոր է եղել հետևել առցանց՝  https://www.youtube.com/watch?v=sLpPK0BU5to հղումով:

2017 թվականի լավագույն մարզիկների անվանացանկը՝ ըստ այբբենական կարգի

Ալեքսանյան Արթուր

Արոնյան Լևոն

Բաչկով Հովհաննես

Թովմասյան Արթուր

Կիրակոսյան Տիգրան

Մանուկյան Մաքսիմ

Մարտիրոսյան Սիմոն

Մխիթարյան Հենրիխ

Մխիթարյան Գրիգոր

Ստեփանյան Էդգար

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ