18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներին

Ռուսաստանի Դաշնության իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակներն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երևանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Այցի կազմակերպումը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջև համագործակցությունը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով երիտասարդներին, ընդգծեց […]

Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանն ազատվե՞լ են պաշտոններից

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհաստատեց լուրերը, թե ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին պաշտոններից ազատել են:  «Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք»,-ասաց նա: Հիշեցնենք, որ տեղեկություն էր հրապարակվել, որ երեկ` նոյեմբերի 30–ին, պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈւ Գլխավոր […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Դատախազության մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական […]

Ինչ եղանակ է սպասվում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: […]

Անի Հովհաննիսյանը բացեց փակագծերը /տեսանյութ/

Ազատություն ստանալու  դիմաց  ՀՔԾ բարձրաստիճան  «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին առաջարկել է մեղադրել տարբեր մարդկանց՝ ներառյալս   ՀՀ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանին:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց՝  եթե իրեն  նույնիսկ ցմահ ազատազրկեին, ապա մեկ է, հանիրավի չէր մեղադրի մարդկանց:    ««Անալիտիկ» ՍՊԸ-ին խոշոր գումարով տուգանեցին չգրանցված աշխատակիցներ […]

Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում. Չավուշօղլու

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ: Միջանկյալ նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի […]

Քրեական գործ` կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ […]

Ի՞նչ ունենք մենք Եվրոպային տալու, հո՞ «Ջերմուկ» չենք տալու

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը չի ստեղծվել նրա համար, որ կամուրջ դառնա, «և-և»-ի կամ «կամ-կամ»-ի քաղաքականություն իրակացնի: «Այս համաձայնագիրը հնարավորություն է, որը տալիս է ՀՀ-ին տնտեսապես զարգացնել ոչ միայն այնպես, ինչպես օրինակելի քաղաքակիրթ երկրներն ունեն, այլև բացելու իր տարածքը այլ արտադրողների համար»,-«Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» […]

Հեռուստաաշտարակը գրավելուց հետո Սեֆիլյանը պետք է հանդես գար կոչով

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվւմ է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:  Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանը իր դատաքննական ցուցմունքում հերքեց, որ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական ծրագրերի հետ: Նա նշեց, որ նախաքննական ցուցմունքները իրենից ուժով են կորզել: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատեց, որ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի