Թուրքիային չի հաջողվի խցկվել

«Այս անգամ ևս Թուրքիային չի հաջողվի մաս կազմել արցախյան հարցի բանակցային գործընթացին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն առաջինը չէ, այս տարիներն բազմաթիվ անգամ Թուրքիան փորձել է նախաձեռնություններով հանդես գալ […]