09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիային չի հաջողվի խցկվել

«Այս անգամ ևս Թուրքիային չի հաջողվի մաս կազմել արցախյան հարցի բանակցային գործընթացին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն առաջինը չէ, այս տարիներն բազմաթիվ անգամ Թուրքիան փորձել է նախաձեռնություններով հանդես գալ ոչ միայն հօգուտ Ադրբեջանի, այլ խցկվել Մինսկի խմբի համանախագահների կազմի մեջ: 

Սաֆրաստյանի խոսքով՝ բանակցային գործընթացը չի գնում առաջ, քանի որ Ադրբեջանը ոչ միայն ցուցաբերում է իմիտացիոն գործընթաց կարգավորման ուղղությամբ, այլև ուղղակի ժամանակ առ ժամանակ անընդհատ պրովոկոցիա հրահրելով սահմանին՝ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ բանակցային խաղաղ գործընթացի: Հարցին, թե ինչքանով է հավանական համարում ժամանակ առ ժամանակ ներկայացվող այն տեսակետները, թե Սիրիայի կոնֆլիկտի ռազմական լուծումը՝ Իրան-ՌԴ- Թուրքիա ձևաչափով հնարավոր է տեղափոխվի Արցախ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, թե Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա: Նա հիշեցրեց, որ Սիրայում իրադրությունը մտնում է նոր փուլ. «Ռազմական գործողությունները հիմնականում ավարտված են և սկսում են բանակցային գործընթացները, ընդորում՝ կնճռոտ հարցեր պետք է լուծվեն բոլոր կողմերի միջև: Այս պայմաններում Թուրքիան փորձում է օգտագործել հանգամանքը, որ ունի Սիրիայի հյուսիսում՝ զինված ուժեր և գնալով կուժեղացնի իր զինված ստորաբաժանումները, իսկ սա ռեալ հնարավորություն է, որ բանակցային գործընթացում որոշակի առավելությունների հասնելու համար, այլ կողմերի հետ առևտային հարաբեությունների մեջ մտնելով»,-ասաց նա:

Վերջինս եզրափակելով նկատեց, որ Թուրքիային չի հաջողվի խցկվել Արցախի հարցի խաղաղ կարգավորման միջնորդների շրջանակի մեջ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ