Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները: Տոնական […]