Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Դեկտեմբերի 19-ի երեկոյան, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ, տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության խորհրդանշական միացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային և հանրապետական մրցույթներում բազմաթիվ գրան-պրիներ և մրցանակներ ստացած սաները, միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու ամենատարբեր մրցումներում և […]