Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երևանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում և ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծապես կարևորել […]