Օրվա կադր
Օրվա կադր՝ ավտոլվացման կետից։
Օրվա կադր՝ ավտոլվացման կետից։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Երևանի հ. 91 մանկապարտեզի վերաբացմանը: Ի դեպ, մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրից երբևէ չհիմնանորոգված նախակրթարանում շուրջ 230 սաների համար ստեղծվել են նոր ու առավել հարմարավետ պայմաններ: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է […]
«Որևէ քննարկում չենք արել ոչ մեր կուսակցությունում, ոչ մեր գործընկեր կուսակցության հետ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն սեփական նախագահի թեկնածու կառաջադրի, ինչպես անում է ընդդիմադիր «Ելք» դաշինքն, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան: Նա ընդգծեց՝ դեռ որոշում չունեն, ժամանակը կգա, կտեղեկացնեն իրենց որոշման մասին: Ինչ վերաբերում է «Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկին, ապա նա ասաց. «Ընդդիմության իրավունքն […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Արամի փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքից գումար հափշտակած անձի(անձանց) ինքնությունը: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Արամի […]
«Ես ոչ մեկի խաղալիքը չեմ, ամեն մարդ ինքը գիտի՝ ոնց քվեարկի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն՝ անդրադառնալով այսօր «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում առաջացած իրարացմանը։ «Ես գնացի, քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռքս ուղղակի կպավ։ Ասացին՝ գնա հայտարարություն արա, որ չես քվերակել, մինչև եկա, էդ […]
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված օրենսդրական նախաձեռնությունները՝ ԱԺ նախագահը նշել է, որ շարունակվելու են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստից հետո՝ 24 ժամվա ընթացքում, 2 պատգամավոր և 2 խմբակցություն ներկայացրել են բյուջեի […]
Հաշվի առնելով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ տեղի ունեցած աղմուկը՝ ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն համարեց պարզաբանում ներկայացնել իր մասով, թե ինչու է հայտարարել, որ սկզբունքորեն դեմ է նախագծին, սակայն կողմ քվեարկել, քանի որ պայմանավորվել են իր առաջարկները քննարկել, ապա և ընդունել: «Բայց այստեղ սկզբունքային հարց կա, որի հետ էլ սկզբունքային համաձյան […]
«Իր խոսքին պետք է վերաբերվել որպես պատկերավոր խոսք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով աշխարհահռչակ շանսիոնե Շառլ Ազնավուրի՝ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատություններից: «Մաեստրոյին չի բավարարում երկրում իրավական համակարգի վիճակը, արդարադատության վիճակը, հասարակության վիճակը, և մեզ ևս այդ ամենը չի բավարարում»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը: Ավելին, ըստ Հարությունյանի, եթե որևէ մեկին վիճակը բավարարեց, […]