28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե այդպես է, Երևանի կենտրոնում մի հատ տեղակայում կուենայինք. Կոստանյանը՝ միասնական դատարանից

Հաշվի առնելով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ տեղի ունեցած աղմուկը՝ ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն համարեց պարզաբանում ներկայացնել իր մասով, թե ինչու է հայտարարել, որ սկզբունքորեն դեմ է նախագծին, սակայն կողմ քվեարկել, քանի որ պայմանավորվել են իր առաջարկները քննարկել, ապա և ընդունել:

«Բայց այստեղ սկզբունքային հարց կա, որի հետ էլ սկզբունքային համաձյան չեմ: Շատերը ընկալում են, որ դա վերաբերում է մեկ դատարան ստեղծելու կամ տասը դատարան ստեղծելու խնդրին, դա իմ խնդիրը չէ, դա կառավարությունը թող որոշի՝ 1, թե 50 դատարան է պետք Երևանում, խնդիրը հետևայլն է, որ ինչ կառուցվածք էլ ունենա, դա չպետք է ազդի քաղաքացիների հասանելիության վրա»,-ասաց նա: Ըստ Կոստանյանի՝ Երևան քաղաքի սահմանների մեջ, այո 15, 20 կմ-ի մասին է խոսքը, չնայած որ ընդդիմախոսներն ասում են, թե այդ ինչ է որ: «Ոչ, այդպես չի, այդ նույն սկզբունքով եթե առաջնորդվենք, Երևանում սոցիալական ծառայություն տարբեր վարչական շրջաններում մեզ պետք չէր լինի, պետք չէր լինի նաև անձնագրային ստորաբաժանումներ, եթե այդպես է, Երևանի կենտրոնում մի հատ տեղակայում կուենայինք, բոլոր վարչական շրջաններից կգնային: Վարչական շրջանների բաժանման իմաստը և կառավարման արդյունավետությունն է և բնակիչների հասանելիության ապահովումն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ