30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պայքարեք վախի դեմ՝ Հիսուս Քրիստոսի անունով

Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ: Կռվեք նրա դեմ Իմ Անունով: Վախը, անգամ ամենաչնչին վախը, կրծում ու մաշեցնում է սիրո այն լարը, որ Ինձ կապում է ձեզ հետ: Որքան էլ թույլ լինի այդ հոգեմաշ ահը, այնուամենայնիվ կարողանում է ժամանակի ընթացքում այնքան բարակացնել այդ լարը, մինչև որ վհատությունը կամ մի որևէ այլ հարված հասնի ու կտրի այն: Եթե այդ փոքր վախերը չլինեին, սիրո կապերը կկարողանային դիմանալ: Ուրեմն մերժեք, հեռու վանեք վախը:

Վհատությունը կամ ընկճումը վախի վիճակներ են: Նրանց դեմ էլ անզիջում պայքար մղեք: Ընկճվածությունը վախի ճնշումն է: Ուրեմն ճանաչեք ու դիմակայելով հաղթեք նրան: Իմ Սիրո համար. ձեր հանդեպ ունեցած Իմ Մեծ Սիրո համար Մարտնչե՛ք, Սիրե՛ք ու շահե՛ք ճակատամարտը:

«Աստծո կանչը» ժողովածուից

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ