27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 4, 2017

Ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 3-ին, ժամը 8.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Նաիրա Մ.-ն, 1972 թ. ծնված Մայրանուշ Թ.-ն, 1993 թ. ծնված Արամայիս Ռ.-ն, 2007 թ. ծնված Մերի Ռ.-ն և 2005 թ. ծնված Էրիկ Ռ.-ն, որոնք հայտնել են, որ իրենց տունը գազ է լցվել: […]

Քրիստոնյայի ժեստը խոնարհվելը կամ ծնրադրելը չի

Առաջին քրիստոնյաները միմյանց «եղբայր» էին անվանում, և Պետրոսը իր առաջ ծունկի եկած Կորնելիոսին ոտքի էր կանգնեցնում ու ասում. «Ոտքի՛ կանգնիր. ես էլ եմ մի մարդ» (Գրծ 10, 26)։ Քրիստոնեական համայնքի բնորոշ ժեստը խոնարհվելը կամ ծնրադրելը չէ, այլ՝ գրկախառնվելը։ Հայր Ջորդանո Ֆրոզինի

Ներմուծված ոչխարի միսը վաճառվում է տեղական մսի հետ խառնված․ ֆերմեր

  Վերջին երկու տարում ՀՀ ֆերմերային տնտեսությունները  գտնվում են շատ  ծար վիճակում․ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ֆերմեր Տիգրան Եղոյանը: «Դիմել ենք դրամաշնորհներ ստացող բազմաթիվ բնապահպանների: Որևէ աջակցություն, սակայն, չի եղել: Եղեգիս գետը, որը 36 կմ երկարություն ունի և անցնում է 12 գյուղերով, դարձել է առվակ: Իսկ […]

Սկսվել է պայքար Հայաստանի ԱԷԿ-ի համար

Վերջապես ներկայացվեց Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված քարոզչական արշավի հիմնական պատճառը՝ ՀՀ – ԵՄ Համաձայնագրին Եվրատոմի մասնակցությունն ու Մեծամորի ատոմակայանի շահագործման ընթացքում Եվրատոմի ստանդարտների կիրառման մասին դրույթը։ Ռուսական պետական Спутник լրատվամիջոցը բացատրել է Ռուսաստանի ատոմային էներգիայի նկատմամբ արևմտյան ատոմային տրանսնացիոնալ ընկերությունների ունեցած հավակնությունները և Հայաստանի ԱԷԿ-ի գործոնը։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է, սկսվել […]

Նախագահը Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն […]

Ինչո՞ւ է թանկացել կարագը. ՀՅԴ վերլուծությունը

Յուրաքանչյուր տարիմեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայությանտվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն է ցանկացած պարենային ապրանքի թանկացման հարցում, քանի որ […]

ՀԾԿՀ-ն տուգանելու է ՀԷՑ-ին 5 միլիոնով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը նիստ է հրավիրել, որի օրակարագրում ներառված է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծ:  ՀԷՑ-ը խախտել է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար նախատեսված առավելագույն ժամկետները: Բացի այդ՝ խախտվել է նաև լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման նպատակով սահմանված ժամկետը, որը երկարաձգվել է 2 անգամ՝ […]

Նախարար Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին

Դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունեցել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ մրցումներին ներկա են եղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Մրցմանը մասնակցել են Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, […]

«Ռուսական լրատվամիջոցների հիստերիան ուղորդված է ամենավերևներից»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը վստահ է ՝ ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի կնքումից հետո ռուսական լրատվամիջոցների հիստերիան ուղորդված է ամենավերևներից: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Ըստ բանախոսի՝ Եվրամիությունը պետք չէ անմիջապես ասեցացնել Եվրոպայի հետ ։ «Դա Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի գործիքն է, որը ոչնչացնում է Եվրոպան: Եթե Եվրոպան ընդունում ենք կիրթ, սիրուն, միապաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի