24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԾԿՀ-ն տուգանելու է ՀԷՑ-ին 5 միլիոնով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը նիստ է հրավիրել, որի օրակարագրում ներառված է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծ:

 ՀԷՑ-ը խախտել է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար նախատեսված առավելագույն ժամկետները:

Բացի այդ՝ խախտվել է նաև լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման նպատակով սահմանված ժամկետը, որը երկարաձգվել է 2 անգամ՝ 10-ական օրով:

ՀԾԿՀ-ն որոշել է ընկերությանը ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ