18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ներմուծված ոչխարի միսը վաճառվում է տեղական մսի հետ խառնված․ ֆերմեր

 

Վերջին երկու տարում ՀՀ ֆերմերային տնտեսությունները  գտնվում են շատ  ծար վիճակում․ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ֆերմեր Տիգրան Եղոյանը:

«Դիմել ենք դրամաշնորհներ ստացող բազմաթիվ բնապահպանների: Որևէ աջակցություն, սակայն, չի եղել: Եղեգիս գետը, որը 36 կմ երկարություն ունի և անցնում է 12 գյուղերով, դարձել է առվակ: Իսկ գյուղացիները ժամանակին այդ գետի ջրերով էին իրենց հողերը ոռոգում: Սևանի ջրերը գողանում են, գյուղացին զրկված է իր փոքր հողակտորները ջրելու իրավունքից: Վայոց ձորի գյուղատնտեսական աշխատանքներին մեծապես վնասում է նաև Ամուլսարի հանքը: Բնապահպանության նախարարությունը չի գործում, նա մասնակից է այս հանցագործություններին»,- ասաց բանախոսը

Անդրադառնալով անասնապահության ոլորտի խնդիրներին՝ ֆերմերը հայտարարեց՝ այս ոլորտում ևս խնդիրները բազմաթիվ են։ Ըստ բանախոսի՝   այսօր Հայաստան է ներմուծվում հիբրիդացված անասունների միս:

«Մսի շուկան ողողված է կեղծ մսամթերքով: Ներմուծված ոչխարի միսը վաճառվում է տեղական մսի հետ խառնված: Իսկ հիբրիդացված մսամթերքը մարդու օրգանիզմի վրա կարող է անգամ քաղցկեղածին ազդեցություն ունենալ»,-   ասաց  Տիգրան Եղոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ