Սկսվել է պայքար Հայաստանի ԱԷԿ-ի համար
Վերջապես ներկայացվեց Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված քարոզչական արշավի հիմնական պատճառը՝ ՀՀ – ԵՄ Համաձայնագրին Եվրատոմի մասնակցությունն ու Մեծամորի ատոմակայանի շահագործման ընթացքում Եվրատոմի ստանդարտների կիրառման մասին դրույթը։
Ռուսական պետական Спутник լրատվամիջոցը բացատրել է Ռուսաստանի ատոմային էներգիայի նկատմամբ արևմտյան ատոմային տրանսնացիոնալ ընկերությունների ունեցած հավակնությունները և Հայաստանի ԱԷԿ-ի գործոնը։
Հիմա արդեն ամեն ինչ պարզ է, սկսվել է պայքար Հայաստանի ԱԷԿ-ի համար, որտեղ Հայաստանի համար բացվում են լայն հնարավորություններ, իսկ մյուս կողմից առկա են թաքնված լրջագույն վտանգներ, քանի որ խոսքը գնում է Երևանի մոտ գտնվող ատոմային կայանի մասին։ Հարկավոր է լինել առավելագույնս զգույշ, քանի որ ՀԱԵԿ-ը ներկայումս կառավարում են ՌոսԱտոմի մասնագետները, իսկ եթե ԱԷԿ-ը չհապատասխանի Եվրատոմի անվտանգության ստանդարտներին և խնդիր առաջանա դրա արդիականացման կամ, որ ավելի վտանգավոր է, կոնսերվացման, ապա Ռուսաստանի և Արևմուտքի ատոմային էներգիայի խոշոր խաղացողների պայքարում կարող է տուժել Հայաստանը։