Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը: Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի […]