06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մինչև մի 2 տարում 100.000 աշխատատեղ չստեղծենք, այս խնդիրը չի լուծվելու

«Դոլարը շարունակելու է արժևորվել, եվրոն կշարունակի մնալ նույնը, այնպես որ Հայաստանի համար, երբ սպասվում են որոշակի թանկացումներ, մենք պետք է դիմակայենք դրան նոր տնտեսական աճով, իսկ Եվրամիության համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալիս»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: 

Նա նշեց, որ ԵՄ-ի հետ պայմանագրի կետերի կյանքը կոչմանն առաջին հերթին պետք է նպաստեն նաև քաղաքացիները, պետք է մտածողություն փոխվի:

«2018 թվականը մեզ համար շատ հետաքրքիր տարի է լինելու: Հունվարից գործելու են հարկային ու մաքսային օրենսգրքերը: Պահուստային ֆոնդի ավելացումն էլ հենց ֆորսմաժորներից խուսափելու համար է, դա ավելի արդյունավետ կառավարում է: Մենք հաճախ շռայլում ենք ռեսուրսները: Կրթության առումով կրճատումներ եղան, ես ասացի, որ պետական ապարատներում ավելի շատ կրճատումների տեղ կա: Այդ ֆոնդը կարևոր է, քանի որ ջրի թանկացումը պիտի սուբսիդավորվի, գազը և այլն»:

Մակարյանն ընդգծեց, որ 2018 թվականից հիմնական սպառման մի քանի ապրանքներ թանկանալու են: Հարցին, թե ինչպես հասարակ քաղաքացին դիմակայի, նա արձագանքեց. «Հիմնական ինձ անհանգստացնում է բենզինի թանկացումը, բայց ակցիզների հետ կապված կարող է նույնիսկ թանկացում չլինի էական: Մյուս թանկացումների հետ կապված՝ դոլարի ու եվրոյի թանկացումներն ավելի մեծ էֆֆեկտ են առաջացնելու: Բայց հիմա որոշ ներկրողներ օգտագործել են պահն ու թանկացրել կարագը, 500-1000 դրամ սպեկուլյատիվ թանկացում է եղել, իսկ հանձնաժողովն էլի նստած է, բան չի անում»:

Մյուս տարվա ցուցանիշներից խոսելով՝ նա նշեց, որ աղքատությունն ու գործազրկությունը չեն նվազելու, քանի որ տնտեսական դույլը լցնելու խնդիր կա, եթե նույնիսկ տրանսֆերները լավանան, դեռ նախկինի մակարդակին չեն հասնի, իսկ 5 տոկոս տնտեսական աճն էլ բավական չի մեզ համար: «Մինչև մի 2 տարում 100.000 աշխատատեղ չստեղծենք, այս խնդիրը չի լուծվելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ