Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: