10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Երվանդ Քոչար փող. 19, 21, 23 համարների  ջրամատակարարումը:            Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 07.11.2017թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ

Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։  Ըստ փորձագետների եզրակացության՝ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ […]

Էդվարդ Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին ներկայացրել է արցախյան կարգավորման ներկայիս վիճակը

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին: Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով: Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության […]

Լարված իրավիճակ «Վեոլիա ջուր» ընկերությունան Լոռու մարզային տեղամասում /տեսանյութ/

«Վեոլիա ջուր» ընկերությունան Լոռու մարզային տեղամասում լարված իրավիճակ է: Այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում աշխատակիցները ներկայացրել են իրենց բողոք–պահանջները: Բանն այն է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունից ազատվել են 5 աշխատակիցներ, 25 հոգի  կանչվել է ատեստավորման, որից 19-ը հրաժարվել է մասնակցել դրան՝ համարելով ապօրինի։ Արդյունքում թե՛ աշխատանքից ազատվածները, թե՛ ատեստավորմանը չմասնակցելու համար նկատողություն ստացածները դիմել են […]

Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ այցելել է Ոսկևազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել […]

Եթե Աստված բոլոր մեղավոր մարդկանցից վրեժ լուծեր այստեղ

«Եթե Աստված բոլոր մեղավոր մարդկանցից վրեժ լուծեր այստեղ, տգետներն ու անբանները կասեին, թե այլևս չկա հանդերձյալ կյանք  և ահեղ դատաստան: Հունձքի համար սահմանված օրը դատաստանն է:  Այդ օրը նախ քաղել և դժոխք նետել կտա որոմը, ապա ցորենը կհավաքի շտեմարաններում… »  Հակոբ Պատրիարք Նալյան

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։ Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության […]

Վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 2-ին, Երեւան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Միցուբիշի Քոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 2000 թ. ծնված Լիանա Նալբանդյանին: Վարորդը, տեղում օգնություն ցուցաբերելով տուժողին, զանգահարել էր «շտապօգնություն», ապա ներկայացել ոստիկանություն: Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի