28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2017

Եվ հեշտ է, և դժվար Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը

Միջազգային հարաբերությունների փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանում և հեշտ է,  և դժվար  է պայքարել կոռուպցիայի դեմ: <Ցանկացած մարդ Հայաստանում կարող է ասել, թե ով է կոռումպացված, ուղղակի ձևով այդ մարդկանց չեն կանգնացրել, իշխանությունն իր դեմ չի պայքարելու, բայց այստեղ կա օպտիմիստական լավ բան: Այն խնդիրները, որ փորձում է  լուծել իշխանությունը՝ դեմոգրաֆիա […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Լենինգրադյան փ. 31Բ, 31Գ, 31Վ, Դավիթաշեն 4-րդ թաղ. 38, 39, 41 շենքերը, Բագրատունյաց փ. 19, 21, Նժդեհի փ. 2, Եղբայրության փ. 15, 16 շենքերը, Նժդեհի փ. 1, 3, Մանանդյան […]

Հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: 2017թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:55-ին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին: Նախնական տվյալներով` նույն օրը՝ ժամը […]

Քաղաքական ապոկալիպսիս… կամ «Քարդաշյան & Co»․ Սեյրան Օհանյանի կնոջ նոր գրառումը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է արել․ «Իմ ֆեյսբուքյան գրառումը, հիրավի, դարձավ «հեղափոխական»: Լիրիկական, բայց ժամանակակից քաղաքական շեշտադրումներ պարունակող նյութը դարձավ հիթ՝ բուռն քաղաքական քննարկումների, հումորային մեկնաբանությունների, ծիծաղաշարժ համեմատությունների, երբեմն նաև քաղաքական զավեշտական դիալոգների: Գրառումը դարձավ յուրօրինակ «հայելի», որտեղ ոմանք իրենց գտան՝  https://www.youtube.com/watch?v=TwtYnWRlgFI : Ես գնահատականներ էի […]

Աշխարհում տարեկան թոքաբորբով հիվանդանում է 850 միլիոն մարդ, որից յոթ միլիոնը մահանում է

ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ թոքաբորբի հիմնական ախտորոշման մեթոդը ռենտգեն հետազոտությունն է, խորխի և արյան ընդհանուր անալիզը: «Աշխարհում տարեկան թոքաբորբով հիվանդանում է 850 միլիոն մարդ, որից յոթ միլիոնը մահանում է: Ավելի շատ հիվանդանում են մինչև  հինգ տարեկան երեխաները, տարեկան մեկ ու կես միլիոն երեխա մահանում է այդ հիվանդությունից, որից մեծ հատվածը` […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա: Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:  

Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են

Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,- լրագրողների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի