Արայիկ Հարությունյանը Հացի գյուղում մասնակցել է ջրագծի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Մարտունու շրջանի Հացիգյուղում մասնակցել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և Արցախի կառավարությանհամաֆինանսավորմամբ կառուցված խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը իր խոսքում կարևորել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և «SPFA»ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ Արցախի գյուղերի ջրամատակարարման խնդիրներըլուծելու գործում: Նա նշել է, որ համայնքները խմելու ջրով ապահովելը մշտապես գտնվում է պետական հոգածությաններքո, և ուրախալի է, որ այդ գործում ակտիվ մասնակցություն են ունենում նաև բարեգործական կազմակերպությունները:Արայիկ Հարությունյանը խորհրդանշական է համարել պատմական Հացի գյուղի ջրագծի կառուցումը՝ հատկապես հաշվիառնելով այն հանգամանքը, որ այնտեղ է գտնվում հայտնի «Անահիտի աղբյուրը»: Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու:Հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 12 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ: