ԵՏՀ մասնագետները Երեւանում կներկայացնեն ապրանքների գնահատման 10 նոր կանոնակարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում Երեւանում այսօր մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Անդամ-պետությունների համար ԵՏՀ-ն պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում՝ ներկայացնելու մշակված եւ շրջանառության մեջ դրված նոր տեխնիկական կանոնակարգերը։ Ինչպես նշեց ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման […]