27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 31, 2017

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել են բռնկված հրդեհի օջախները

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված  հսկողություն,  ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ: Օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք.  Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին […]

Երկրաշարժերը վերջին օրերի ընթացքում

Ս.թ. օգոստոսի 24-ից մինչև 30-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 12-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 26-ին, ժամը 10:27-ին, M=0.8, Հրազդան քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք, օգոստոսի 28-ին, ժամը 02:45-ին, M=1.5, Աշոցք գյուղից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, օգոստոսի 28-ին […]

Վարչապետն անդրադարձավ դատական գործերի երկարաձգմանը

«Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն Կառավարություն»,-այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշեց, որ միաժամանակ դատական […]

Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում կտեղակայվի լուսացույց

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւան քաղաքի Մանթաշյան եւ Մանանդյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, եւ այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է: Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ՀԿՄԿԳ բաժնի պետ Արման Խաչիկյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Աղետների բժշկության […]

Վարչապետը հանձնարարեց ամփոփել աշխատանքները

Մեկ ամսից լրանում է կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին. այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ապա նա նշեց, որ   հաշվի առնելով կառավարության՝ հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը՝ հարկավոր է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները 1-ամսյա ժամկետում ամփոփեն ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնեն հստակ […]

Գյումրիի այգում տղամարդու դի է հայտնաբերվել

Գյումրիում այսօր՝ օգոստոսի 31-ի առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Խաղաղության օղակ» այգում քաղաքացիները նկատել են տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Հայտնի չէ նաեւ մահվան պատճառը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի