02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2017

Տարոն Մարգարյանը՝ Ելքի առաջարկից

«Պետք է նաեւ հանրային կարծիք լինի, պետք է նաեւ  գիտական կարծիքներ լինեն, որովհետեւ առաջարկի մեջ խնդիրներ ենք տեսնում, որովհետեւ նախկինում այդ փողոցները անվանակոչվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ խոսելով Ելքի առաջարկի մասին՝ փոխել Երևանի որոշ փողոցների անունները: Քաղաքապետը հավելել է, որ հանրային քննարկումներից […]

Ասում են՝ կարգին աղջիկն ի՞նչ գործ ունի բիլիարդանոցում. ինչի՞ բիլիարդանոցն հասարակաց տու՞ն է

Ասում են՝ կարգին աղջիկն ի՞նչ գործ ունի բիլիարդանոցում։ Ինչի՞, բիլիարդանոցն ի՞նչ է՝ հասարակաց տու՞ն է, թմրանյութերի պահե՞ստ է, մարդասպանների ո՞րջ է։ Բիլիարդանոցն էն չի՞, որտեղ մի հատ երկար փայտիկով ինչ-որ կանաչ սեղանի վրա ինչ-որ գնդիկներ են գլորում։ Եվ որտե՞ղ է գրված, որ կարգին տղաները կարո՛ղ են բիլիարդանոց հաճախել, իսկ կարգին աղջիկները՝ ոչ։ Աղջիկները չե՞ն կարող […]

«Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին: ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ համայնքների ղեկավարներ: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական […]

«Փորձելու ենք ասպարեզում ճանապարհ հարթել փոքրիկ դհոլահարների համար»

Նախորդիվ առիթ ունեցել ենք զրուցելու դհոլահար Վահագն Թորոսյանի հետ։ Վերջինս դեռ ամիսներ առաջ ընդգծել էր՝ ինքը և դհոլահար Լևոն Հարությունյանը մտադիր են դհոլի ստուդիա բացել մայրաքաղաքում։ Այսօր արդեն «Վահագն-Լևոն» դհոլի ստուդիան իր դռներն է բացել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ դհոլահար։ Նշենք՝ և՛ Լևոն Հարությունյանը, և՛ Վահագն Թորոսյանը մանկավարժական աշխատանքի փորձ ունեն։ Լևոն […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Մարգարյան փ. 29, 29/1, 29/2, Ծերենցի փ. 5, 7 շենքերը, Շահումյան 8 և Սիլիկյան 4 փողոցները, Նուբարաշեն 6փ. 6/3 շենքը և 11փ. 9 շենքը, 10:30-16:30 Բայրոնի փ. 8, 10, 12, […]

Նաիրիտ գործարանում հրդեհի օջախները սպառված են

Օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի