27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 26, 2017

«Ելք»-ի գրասենյակը փակվել է. Դաշինքին մաս կազմող կուսակցությունները առանձին տարածքներ են վարձակալում. Հրապարակ

«Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, որ նախընտրական փուլում խոստացել էին մեկ կուսակցություն դառնալ, քանի որ նախընտրական դաշինքները, որպես կանոն, հետընտրական շրջանում քանդվում են, այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չեն արել։ Ավելին՝ կարծես գաղափարական առումով նրանք ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին։ Նրանք փակել են Տերյան փողոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը և առանձին […]

Եղբայրը տան լոգարանում 16-ամյա քրոջը հայտնաբերել է կախված

Օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19: 40-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի տներից մեկում աղջիկ երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]

Էռնեկյանը դատարկեց ու անտերության մատնեց ԱԳՆ-ի շենքը. Հրապարակ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգե­տիկայի նախարարությունները տեղա­փոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տա­պան» գրատունը: 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել:

Շշի Մելոն որոշել է Կոտայքի մարզին վերևից «նայել». Հրապարակ

Եկեղեցիների, տվյալ դեպքում՝ ավելի շատ մզկիթի տիպի տներ կառուցելը մեզանում նոր երևույթ չէ։ Դրանք, որպես կանոն, կառուցվում են բարձրադիր տեղանքներում, որ անցնող-դարձողները հայացքները վերև՝ Աստծուն հառած, դիտեն ու հիանան այդ կառույցներով։ Նման մի ապարանք էլ վերջերս հառնել է Երևան-Սևան մայրուղու բլուրներից մեկի վրա՝ հայտնի արծվի արձանի դիմաց։ Սա հայտնի Շշի Մելոյի՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի […]

Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը. Հայկական ժամանակ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այ­ցը  Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագ­րություններն էլ զուտ արարողակարգային էին: Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի մի­ջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սա­կայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին […]

Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  29-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 09.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Զավարյան, Կորի, Քաջազնունու փողոցների, Երվանդ Քոչարի փողոցի և նրբանցքի, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9 փողոցների և […]

Սա առևտուր է, սեր չէ

Մենք պիտի զգույշ լինենք, որ ՍԵՐԸ չշփոթենք «ես քեզ դու ինձ» սկզբունքի հետ: Սա առևտուր է, սեր չէ: Քո միջի սերն այն է, ինչ քեզանից բխում է դեպի դուրս, անկախ որևէ հանգամանքից, այլ ոչ թէ այն ինչ դու ակնկալում ես ստանալ շրջապատից: Եթե մարդկանց բարիք պարգևելու այդ բխումը քո մեջ չլինի, դու չես կարող նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի