14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2017

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Մալաթիա փողոցը, Նոյ թաղամասը, 16-րդ թաղամասի 42, 45, 46, Լենինգրադյան փ. 31 Բ,Գ,Դ, շենքերը, Խորենացի փ. 43 Ա,Բ, 45 Ա,Բ շենքերը և 47շենքի 6-ից-8-րդ մուտքերը, Տիգրան Մեծ պող. 4/1, […]

Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի

Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։

Մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

2017 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցողլավագույն մարզիկ» մրցույթը:  Մրցմանը մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական,հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցելու են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:  Մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն գավաթներ և շնորհակալագրեր:

Արհեստական աբորտի դեմ /տեսանյութ/

Աբորտը մարդկության առջեւ ծառացած ամենամեծ խնդիրն է: Եթե գիտակցված սեփական երեխային սպանող ծնողներից շատ-շատերը ծանոթ լինեին Աստծո խոսքին, որը օրհնում է ամեն երեխայի ծնունդը, քանի որ ամեն երեխա Աստծո ողորմությունն է, դժվար սպանեին իրենց երեխաներին: Այո, սա մարդասպանություն է, քանի որ մոր որովայնում սաղմնավորման առաջին օրից սաղմը հոգի ունի, որն Արարիչն է տալիս: Այսօր սելեկտիվ […]

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Մահացել է փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Ցավակցում եմ բոլոր փաստաբաններիս, նրա ընտանիքի անդամներին։ Մեզ համար օրինակ ծառայած, մեր մասնագիտությանը շունչ ու հոգի տված մեծերը գնում են, ափսոս», – գրել է նա:

2017թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: «ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության […]

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց Շառլ Ազնավուրի պատվո աստղը

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի պուրակում թվով 2618-րդ պատվո աստղը շնորհվեց լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։   Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։   Համաշխարհային հռչակ ու անվերապահ սեր վայելող Ազնավուրը միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, նրա զգայական կատարումները մշակութային, ազգային ու տարիքային սահմաններ չեն ճանաչում։ Ավելի քան 70 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը […]

«Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը չգիտեն» (տեսանյութ)

«2018-ին կտեսնենք մի բան, որը ոչ ոք այսօր չի կարող պլանավորել ու կանխատեսել: 2018-ից հետո ինչ է լինելու՝ ոչ ոք չգիտի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը: Նույն Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ համոզված էր, որ ինքն է լինելու վարչապետ, բայց այս համակարգը նույնիսկ իշխանությունը չի հասկացել: Մի կողմից մեկը մտածում է, որ լինելով […]

Գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի. Ժողովուրդ

Գյուղատնտեսության նախարարի աթո­ռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլև խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի այգիներ ունի: Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչև նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի