27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը չգիտեն» (տեսանյութ)

«2018-ին կտեսնենք մի բան, որը ոչ ոք այսօր չի կարող պլանավորել ու կանխատեսել: 2018-ից հետո ինչ է լինելու՝ ոչ ոք չգիտի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը: Նույն Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ համոզված էր, որ ինքն է լինելու վարչապետ, բայց այս համակարգը նույնիսկ իշխանությունը չի հասկացել:

Մի կողմից մեկը մտածում է, որ լինելով իշխանության ղեկավար՝ ինքը կարող է կոորդինացնել կամ վերահսկել պառլամենտում մեծամասնությունը, բայց մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի օրինակը եթե բերեմ, տեսանք, թե ինքն ինչքան շուտ իր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ազդեցությունը Հայաստանում կորցրեց՝ 10 տարի երկրի ղեկավար լինելով»,-Henaran.am-ի հարցին, թե ինչ զարգացումներ կարող են լինել 2018 թվականի ապրիլին ընդառաջ, որտեղ կտեսնենք նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Կարեն Կարապետյանն, պատասխանեց ՀՀՇ անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Շարունակությունը`տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ