Մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը. Հայկական ժամանակ

Armtimes.com-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն: Կոտայքի մարզպետարանի լրատական ծառայությունից, սակայն չհաստատեցին տեղեկությունը: Թերթի հարցմանը պատասխանելով` փոխանցել են առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա: […]