06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է մեղքը

Դուք, իբրև Օրենքին քաջածանոթ մարդիկ, չգիտե՞ք, եղբայրնե՛ր, որ Օրենքը մարդուն տիրում է այնքան ժամանակ, քանի դեռ նա ապրում է։ Այսպես, օրինակ, ամուսնացած կինը Օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը ողջ է, իսկ երբ ամուսինը մեռնի, նա արձակված կլինի ամուսնական կապից։ Այլ խոսքով՝ իր ամուսնու կենդանության ժամանակ, եթե նա ամուսնանա ուրիշ մարդու հետ, շնացող կհամարվի, մինչդեռ երբ ամուսինը մեռնի, այլևս ազատ է այդ Օրենքի կապից և շնացող չի համարվի, եթե ուրիշ մարդու հետ ամուսնանա։

Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով մեռաք Օրենքի համար, որպեսզի պատկանեք ուրիշին, նրան, որ հարություն է առել մեռելներից, որպեսզի արդար վաստակով ներկայանաք Աստծուն, քանզի այնքան ժամանակ, քանի դեռ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղքերի ցանկությունները Օրենքի միջոցով ներգործում էին մեր մարմնի անդամների մեջ. իբրև հետևանք՝ մահ պատճառելով։ Բայց հիմա, Քրիստոսի հետ մեռած լինելով, այլևս զերծ ենք Օրենքի կապից, որի գերին էինք մի ժամանակ, այնպես որ այժմ ծառայում ենք Աստծուն Սուրբ Հոգու բերած նորոգությամբ և ոչ թե գրավոր Օրենքի թելադրած հին ձևով։

Արդ, ի՞նչ ասենք. Օրենքը մե՞ղք է։ Բնա՛վ։ Բայց ես չէի իմանա, թե ի՛նչ է մեղքը, եթե Օրենքը չհայտներ դա։ Օրինակ՝ չէի իմանա, թե ի՛նչ է ցանկությունը, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ Մեղքը, առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով ամեն տեսակ ցանկություն առաջացրեց իմ մեջ, եթե Օրենքը չլիներ, մեղքը մեռած կմնար։ Կար ժամանակ, որ ես էլ կենդանի էի, երբ Օրենքը չկար, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը կյանք առավ, իսկ ես մեղքով մեռա։ Այսպես, ուրեմն, այն պատվիրանը, որ ինձ կյանք պետք է տար, մահվան պատճառ եղավ ինձ համար, որովհետև մեղքը, պարզապես առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով խաբեց ինձ և դրանով էլ սպանեց։

Հետևաբար, Օրենքն ինքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար է ու բարի։ Ուրեմն բարի պատվիրա՞նը մահ պատճառեց ինձ։ Բնա՛վ, մեղքն էր, որ բարի պատվիրանի միջոցով մահ պատճառեց ինձ, որպեսզի նախ՝ մեղքի ինչ լինելը հայտնվի, և ապա՝ պատվիրանի միջոցով հայտնվի մեղքի առավել ծանր լինելը։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:1-13)

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ