Շիրակի մարզում վարչապետի սպասումով մեկնարկեց «Մաքուր Հայաստանը»
«Մաքուր Հայաստան» ծրագրով դեռ նախորդ շաբաթ հաշվառվել էր աղբավայրերը։ Հաշվառվել է 337 աղբավայր՝ 35,57 հա տարածքի վրա: Կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ մարզի 79 համայնքներից միայն 45-ում է կատարվում աղբահանություն՝ 16-ում իրականացվում է օպերատորների, իսկ 29-ում՝ սեփական միջոցներով: 34 համայնքում աղբահանություն չի իրականացվում: Սրանից բացի կան վայրեր. որոնք հանգստի գոտի են ու կարիք կա մաքրելու։ […]