26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Մայիսի 19-25-ը մայրաքաղաքում ծնվել է 398 երեխա

  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 398 երեխա՝ 200 տղա, 198 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 43257 քաղաքացի: 

Անակնկալ հարված. կարկուտը «ջնջել» է Չորաթանը

«Բավականին խոշոր կարկուտ էր, ինչ կար չկար՝ ջնջեց, տարավ: Բոլոր ցանքատարածությունները, խաղողի այգիները վնասված են: Ծառեր են կոտրվել ու ամբողջ գյուղը հիմա ցավ է ապրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավարի տեղակալ Քալանթար Քալանթարյանը: Նա ընդգծեց, որ սպասվելիք բերքը գրեթե հարյուր տոկոսով կարկտահարվել է.«Սահմանային գյուղ է ու մարդիկ հիմնականում գոյատևում են խաղողի բերքով: […]

«Ծառուկյան» դաշինքը հավանաբար դեմ կքվեարկի կառավարության ծրագրին (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի խոսքով`դաշինքը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: «Առհասարակ, որպես ընդդիմություն մենք մեր ծրագրերն ունենք և կառավարության ծրագրին մեծ հավանականությամբ դեմ ենք քվեարկելու»,- ի պատասխան Henaran.am-ի հարցին՝ ասաց նա: Պատգամավորն ընդգծեց, որ միայն այն դեպքում կողմ կքվեարկեն կառավարության ծրագրերին, եթե այնտեղ լինեն ծրագրեր, որոնք կբխեն ժողովրդի շահերից:   Առավել մանրամասն՝ տեսանյութում:    

Արթուր Առաքելյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արթուր Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Կառավարության պաշտոնական էջի հաղորդմամբ, նա ազատվել է իր դիմումի համաձայն։ Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2013-ին:

Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը. Ալեքսանյանն՝ իր փեսայից

«Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը: Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝  օրերս կայանալիք իր դստեր պսակադրության արարողությունից ու իր ապագա փեսայից: Հարցին, թե ճիշտ է, որ Երևանի ամենամեծ մոլն է կառուցել, Ա. Ալեքսանյանը նշեց. «Արա, մեռնեմ ջանիդ, գնա նայի էտի մեծ ա՞, […]

Երեխայի ծեծը նորմալ երևույթ են համարում. Ահարոն Ադիբեկյան/տեսանյութ/

«Հայկական ընտանիքների 60 տոկոսում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությունը նորմալ երևույթ է համարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանի խոսքով՝  աշխարհի ծերացումը գլոբալ խնդիր է .«Հարց է առաջանում, թե հին սերնդին ո՞վ է կերակրելու, եթե սերունդ չկա»: Ադիբեկյանը նկատեց, որ ՀՀ բնակչության 20 տոկոսը 14 տարեկան է, իսկ 22 տոկոսը՝ 16: Նրա խոսքով՝ […]

Ինչի՞ կհանգեցնի դպրոցների օպտիմալացումը /տեսանյութ/

«Ըստ թության, նախարարությունը ցանկանում է որոշակի ստանդարտի բերել դպրոցները, այսինքն՝ այն դպրոցները, որոնք գերբեռնված են, բեռնաթափել, իսկ նրանք, որոնք թերբեռնված են, համալրել աշակերտներով», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով դպրոցների օպտիմալացման հիմնախնդիրներին: Բանախոսը շեշտեց՝ կան մարզեր, որտեղ ուղղակի չի կարելի փակել գյուղական դպրոցնրը, քանի որ աշակերտները չեն […]

Ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հիշեցնենք, որ Սիմոն Պապյանը 2002 թվականից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն է: Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ, Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։ Նշենք, որ Էրիկ Գրիգորյանը մինչ այս վարչապետի օգնականն էր:

2018թ.-ը սարերի հետևում չէ. ԱԺ քննարկումներից

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ առաջարկում են հնարավորություն տալ Ազգային ժողովին՝ չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նա նշեց, որ ներկայումս միջազգային պայմանագրերը հաստատվում կան չեղյալ են համարվում ոչ թե ԱԺ հաստատման, այլ՝ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի