25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2017

Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները. զարմանում է Մարուքյանը (տեսանյութ)

«Կներեք, բայց ձեր հարցից ես զարմացա. Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները: Որովհետ խորհրդարանական ընտրություններից հետո իր արված հայտարարության մեջ ասվում էր, որ «Ելքը» եթե վերցնում է մանդատներն, ուրեմն ծախվել է: Իր տրամաբանուըթյան մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա, վերցնի, դա իրեն է վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքից» ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը` […]

«Ելք»-ը հայտարարություն է տարածել՝ ընտրությունների վերաբերյալ

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. մայիսի 14-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԵԼՔ դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության […]

Դիտորդներին սպառնացել են

Երևանի ավագանու ընտրությունների   ընթացքում «Անկախ դիտորդ» նախաձեռնությունն,   «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել են  մի շարք ընտրախախտումներ: «Մենք իրականացրել ենք դիտորդություն 60 ընտրական տեղամասերում: Բազմաթիվ են եղել քվեարկության գաղտնիության խախտումները. 77%-ով եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դրել են քվեախցիկից դուրս, 46%-ում քվեախցիկում եղել է ընտրողներից 1-ից ավելի մարդ», – այսօր լրագրողների հետ […]

Իրանը դրական է գնահատել Թուրքիայի որոշումը սահմանին պատ կառուցելու մասին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը: Մումուլի ասուլիսի ժամանակ խոսնակը նշել է, որ Թուրքիան ավելի վաղ իրանական կողմին տեղեկացրել էր սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին և Իրանը […]

Կալանավորվել է ոստիկանության նախկին պաշտոնյան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետը, ով, չարաշահելով  պաշտոնեական դիրքը, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել: Այսպես, հիշյալ քրեական գործի քննությամբ […]

Երևանի ավագանու ընտրություններ. ովքե՞ր են ընտրվել

Ըստ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում   ՀՀԿ-ն ստացել է քվեների  71,25 տոկոսը՝ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոսը՝  70731 քվե, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոսը՝ 26109 քվե։ Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին պետք է կազմված լինի 65 անդամից: Ստացվում է՝ ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ […]

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Մ. Կիրակոսյանի բողոքը մերժվեց

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննության շրջանակում 2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հերթական դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատարանի որոշումը: Դատական նիստի ընթացքում կողմերը […]

Ստացվել է 10 հաղորդում՝ մայիսի 14-ի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ

2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման […]

«Երևանում ամեն 4-րդ ընտանիք փլուզվում է» /տեսանյութ/

«Երևանում ամեն 4-րդ ընտանիք փլուզվում է։ Շատ տղամարդիկ գտնվում են դրսում, և տղաները դաստիարակության խնդիր են ունենում, չգիտեն՝ ինչպես դառնալ տղամարդ, հետագայում ընտանիքի հիմքը թուլանում է», -այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով՝  ամեն 5-րդ ընտանիք նպաստ է ստանում 30000 դրամի չափով։ «Մեր տնտեսությունը բավականին թույլ է։ Հայաստանի բանկերում կա 2 միլիարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի