16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Փետրվարի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 24-ին ՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ «Ո՞վ է իշխելու 4-րդ հանրապետությունում» սոցիոլոգիական նախնական հարցումների արդյունքների ամփոփում: Փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ. դաշինքներ. նախընտրական գործընթացներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է»

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում  անդրադարձ  է կատարվում  նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Այսօր  այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Բանախոսը շեշտեց՝  ամբողջությամբ չի […]

Բելառուսը թերակատարել է Եվրասիական միության պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Այդ մասին ասված է ԵԱՏՄ դատարանի վճռում, որը հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: «Դատարանի մեծ կոլեգիան վճռել Է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի […]

Ամբողջ զորքին մկրտեցին. նահատակության օրինակ

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն […]

Ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել.վարչապետը՝ փոխոստիկանապետին

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնվեց անհարմար վիճակի մեջ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մի շարք հարցերին փոխոստիկանապետը երկար ժամանակ չէր կարողանում ճիշտ պատասխան տալ: Փոխոստիկանապետը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հանվում էր վարչական տուգանքները չվճարելուց հետո առաջացող տույժերը: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյունքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու […]

Դոլարի գինն իջել է

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի նվազագույն գինը 484 դրամ է, վաճառքինը՝ 487.50։  Փետրվարի 22-ի համեմատ դոլարի առքի տատանումը եղել է -0.08 դրամ, վաճառքինը՝ -0.09։ Եվրոն գնվում է նվազագույնը 508 դրամով, վաճառվում՝ 517։ Եվրոյի առքի տատանումը եղել է +0.20 դրամ, վաճառքինը՝ 0.30։ Ռուբլու առքի նվազագույն գինը 8.25 դրամ է, վաճառքինը՝ 8.45։ Նախորդ օրվա համեմատ […]

«Թեզ արեք» (ֆոտո)

«Հայկական վերածնունդը» ժամանակից առաջ է ընկել, դեռ քարոզարշավը չսկսած նրանց պատգամավորի թեկնածուներն սկսել են «բարեգործությամբ» շահել մընտրողների սրտերը: Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում՝ բնակարանների դռների վրա, ինչպես նաև վերելակում, Henaran.am-ի թղթակիցը ֆիքսել է հայտարարություն, թե ՀՎԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, փաստաբան, ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Սարգսյանը կազմակերպում է քաղաքացիների իրավաբանական խնդիրների հավաքագրում, իրավաբանական անվճար խորհրդատվություն, […]

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները: 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի առթիվ […]

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի հանրաքվեին մասնակցած եվրախորհրդարանականների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախում փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն, միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելի /Լյուքսեմբուրգ/, Էլենի Տեոհարուսի /Կիպրոս/, Յարոմիր Շտետինի /Չեխիա/ նկատմամբ։ Նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի