«Թեզ արեք» (ֆոտո)
«Հայկական վերածնունդը» ժամանակից առաջ է ընկել, դեռ քարոզարշավը չսկսած նրանց պատգամավորի թեկնածուներն սկսել են «բարեգործությամբ» շահել մընտրողների սրտերը: Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում՝ բնակարանների դռների վրա, ինչպես նաև վերելակում, Henaran.am-ի թղթակիցը ֆիքսել է հայտարարություն, թե ՀՎԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, փաստաբան, ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Սարգսյանը կազմակերպում է քաղաքացիների իրավաբանական խնդիրների հավաքագրում, իրավաբանական անվճար խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն:
Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը սրա վերաբերյալ Henaran.am-ին պարզաբանեց, թե Տիգրան Սարգսյանը բավական հայտնի փաստաբան է, և նա երկար ժամանակ մեր քաղաքացիներին իր կողմից տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն: Խոսնակը վստահեցրեց, որ սա ձայներ հավաքելու համար չի արվում, և նախընտրական թաքնված նպատակներ էլ չի հետապնդում:
Նկատենք, որ նման հայտարարություններ տարածքում մինչ այս չեն եղել: