Վիգեն Սարգսյանի նախագահությամբ ստեղծվել է սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանձնաժողովը պետք է սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման, հակառակորդի […]