«Ափսոսում եմ, որ ‹‹Ժառանգություն››-ից մնացել են փշրանքներ»
«Դա իրենց որոշելիքն է, և որևէ հատուկ վերաբերմունք չունեմ»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ «Ժառանգություն» կուսակցությունը ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ որոշել է միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին, այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պարզապես ափսոսում եմ , որ հովհարային անջատումերով գործիչների շնորհիվ երբեմնի հզոր ‹‹Ժառանգություն›› կուսակցությունից այսօր մնացել են ընդամենը փշրանքներ»,-հավելեց նա: