25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2017

«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է»

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում  անդրադարձ  է կատարվում  նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Այսօր  այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Բանախոսը շեշտեց՝  ամբողջությամբ չի […]

Բելառուսը թերակատարել է Եվրասիական միության պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Այդ մասին ասված է ԵԱՏՄ դատարանի վճռում, որը հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: «Դատարանի մեծ կոլեգիան վճռել Է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի […]

Ամբողջ զորքին մկրտեցին. նահատակության օրինակ

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն […]

Ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել.վարչապետը՝ փոխոստիկանապետին

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնվեց անհարմար վիճակի մեջ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մի շարք հարցերին փոխոստիկանապետը երկար ժամանակ չէր կարողանում ճիշտ պատասխան տալ: Փոխոստիկանապետը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հանվում էր վարչական տուգանքները չվճարելուց հետո առաջացող տույժերը: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյունքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու […]

Դոլարի գինն իջել է

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի նվազագույն գինը 484 դրամ է, վաճառքինը՝ 487.50։  Փետրվարի 22-ի համեմատ դոլարի առքի տատանումը եղել է -0.08 դրամ, վաճառքինը՝ -0.09։ Եվրոն գնվում է նվազագույնը 508 դրամով, վաճառվում՝ 517։ Եվրոյի առքի տատանումը եղել է +0.20 դրամ, վաճառքինը՝ 0.30։ Ռուբլու առքի նվազագույն գինը 8.25 դրամ է, վաճառքինը՝ 8.45։ Նախորդ օրվա համեմատ […]

«Թեզ արեք» (ֆոտո)

«Հայկական վերածնունդը» ժամանակից առաջ է ընկել, դեռ քարոզարշավը չսկսած նրանց պատգամավորի թեկնածուներն սկսել են «բարեգործությամբ» շահել մընտրողների սրտերը: Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում՝ բնակարանների դռների վրա, ինչպես նաև վերելակում, Henaran.am-ի թղթակիցը ֆիքսել է հայտարարություն, թե ՀՎԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, փաստաբան, ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Սարգսյանը կազմակերպում է քաղաքացիների իրավաբանական խնդիրների հավաքագրում, իրավաբանական անվճար խորհրդատվություն, […]

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները: 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի առթիվ […]

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի հանրաքվեին մասնակցած եվրախորհրդարանականների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախում փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն, միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելի /Լյուքսեմբուրգ/, Էլենի Տեոհարուսի /Կիպրոս/, Յարոմիր Շտետինի /Չեխիա/ նկատմամբ։ Նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել։

Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղեկացնում են

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի