25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է»

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում  անդրադարձ  է կատարվում  նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին:

Այսօր  այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Բանախոսը շեշտեց՝  ամբողջությամբ չի կարելի հենվել նրանց տրամադրած տվյալների վրա: Նա բազմաթիվ բացեր է նկատել այդ զեկույցում:

«Ադրբեջանը հայտարարում էր, որ բանակցություններ են տարվում, որպեսզի գնեն «Երկաթե գմբեթ» զինատեսակը, իսկ զեկույցում նշված էր, որ գնված է: Նման կառույցները հիմնականում օգտվում են մամուլի հրապարակումներից: Եթե տարածաշրջանն իրենց համար կարևոր չէ, նրանք կարող են հայտարարությունը որպես փաստ ընդունել»,- ասաց փորձագետը:

Զեկույցի տվյալներով՝  2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Տարոն Հովհաննիսյանը չժխտեց, որ Ադրբեջանն օրեցօր համալրում է իր սպառազինությունը: Նա կոչ է անում քննադատորեն մոտենալ զեկույցի տվյալներին և ամեն ինչ ի գիտություն չընդունել:

«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է: Ռազմական գնումներին հատկացրած գումարները մի քանի անգամ ավելացրել են: Ադրբեջանը գնում է հարձակողական զինտեխնիկա, իսկ Հայաստանը պաշտապանողական: Հարձակողականը շատ ավելի թանկ է արժենում, քան պաշտպանողականը»,- ասաց նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ